Ամերիկայի ոճի նոր խորհրդանիշ Մելանիա Թրամփը՝ Սպիտակ տանն ընդունելության ժամանակ

15:08   20 հունիսի, 2017

Նախ նրան քննադատում էին, դիզայներները չէին ցանկանում նրա հետ աշխատել, իսկ այժմ ԱՄՆ առաջին տիկին Մելանիա Թրամփը ոճի խորհրդանիշ է համարվում։

Եւ դա բնական է, քանի որ Մելանիան Դոնալդ Թրամփի ցանկացած հանդիպմանը շքեղ տեսք ունի եւ մեծ ուշադրության է արժանանում։

Այսպես, երեկ ԱՄՆ են ժամանել Պանամայի նախագահ Խուան Կարլոս Վարելուն եւ նրա կինը՝ Լորենա Կաստիլիոն։

Մինչ Դոնալդ Թրամփն ու իր գործընկերը խոսում էին քաղաքական հարցերի շուրջ՝ չմոռանալով շեշտել Պանամայի ջրանցքի կառուցման ու շահագործման կարեւորությունը, Մելանիա Թրամփն ամուսնուց ոչ պակաս տեսախցիկների օբյեկտիվներում էր։

Սպիտակ տանը պաշտոնական ընդունելության համար Մելանիան ընտրել էր բաց կապույտ համադրություն՝ Michael Kors-ից։

Կերպարը նա համալրել էր էլեգանտ կոշիկներով։

Աղբյուրը՝ Dailycaller.com

 Լուսանկարները՝ AP, Reuters



© NEWS.am STYLE