Ջեֆ Բրիջեսը, Փրիս Բրոսնանն ու Քեյթ Բեքինսեյլը՝ «Միակ ողջ տղան Նյու Յորքում» ֆիլմի թրեյլերում

14:38   20 հունիսի, 2017

Youtube-ի՝ JoBlo Movie Trailers ալիքում հրապարակվել է Մարկ Ուեբի՝ The Only Living Boy in New York («Միակ ողջ տղան Նյու Յորքում») դրամայի թրեյլերը։

Գլխավոր դերերում են Ջեֆ Բրիջեսը, Փիրս Բրոսնանը, Քեյթ Բեքինսեյլը, Սինտիա Նիքսոնը, Քիրսի Քլեմոնսն ու Քալում Թերները։

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան նախատեսվում է 2017 թվականի օգոստոսի 11-ին։ Ըստ ժապավենի սյուժեի՝ շրջանավարտ Թոմաս Ուեբը (Քալում Թերներ) իմանում է, որ իր հայրը սիրուհի ունի (Քեյթ Բեքինսեյլ)։ Փորձելով խանգարել նրանց հարաբերություններին եւ փրկել ծնողների ամուսնությունը (Փիրս Բրոսնան եւ Սինտիա Նիքսոն), նա ինքն է հայտնվում ճակատագրական կնոջ ցանցում։ Ուստի, օգտագործելով հարեւան հարբեցող գրողի «օգտակար» խորհուրդները (Ջեֆ Բրիջես), Թոմասը փորձում է նվաճել նրա սիրտը։



© NEWS.am STYLE