Թոփ իրեր՝ լողափնյա հանգստի համար

18:40   20 հունիսի, 2017

Թրենդները կգան ու կգնան, բայց լողափնյա հանգստի արդյունավետ անցկացման համար օգտակար իրերի ցանկը կմնա անփոփոխ։

Եվ այսպես, ի՞նչ պետք է վերցնել լողափ գնալիս։

Այն, որ լողազգեստը պարտադիր է, գիտեն բոլորը, բայց մենք խորհուրդ ենք տալիս չսահամանփակվել միայն մեկ լողազգեստով։ Ձեզ հետ հանգստի վերցրեք եւս մեկ լողազգեստ, որը ցանկալի է, որ լինի սպորտային ոճի (եթե որոշեք էքստրեմալ սպորտաձեւեր փորձել)։

Իհարկե, չենք մոռանում գլխարկի եւ արեւային ակնոցի մասին, որոնք ոչ միայն ոճային աքսեսուրաներ են, այլեւ, առաջին հեթրին, ծառայում են որպես արեւապաշտպան միջոցներ։

Պարեոն ցանկալի է ոչ միայն ծովի ափին գեղեցիկ ֆոտոսեսիայի ժամանակ, այլ նաեւ լողափում դրանով պարզապես շրջելու կամ մի փոքր քամի լինելու դեպքում՝ ծածկվելու համար։

Պարեոյին կա այընտրանք՝ տունիկա։ Սա թեթեւ կամ գործված կտորից բլուզ է, որը հագնում են լողազգեստի վրայից՝ ջրից դուրս գալուց հետո։

Չենք մոռանում հողաթափերի մասին, որպեսզի զերծ պահենք ոտքերը քարերից կամ ավազից վնասվելուց։

Այս բոլոր աքսեսուարները լողափ տանելու համար մեզ անհրաժեշտ է մեծ, թեմատիկ պայուսակ։

Դե, մի փոքր թիթիզությունը ծովափում չի խանգարի, ուստի վերցրեք ձեզ հետ նաեւ կարճ կիսատաբատներ։



© NEWS.am STYLE