Վլադիմիր եւ Սաթի Սպիվակովների դուստրն ամուսնացել է (ֆոտո)

17:35   20 հունիսի, 2017

Վլադիմիր եւ Սաթի Սպիվակովների դուստրն ամուսնացել է, գրում է Tatler-ը։

Կայքի հաղորդմամբ՝ Տատյանա Սպիվակովան եւ ամուսինը՝  Թոմաս Մատալուն, ծանոթացել են 2015 թվականի հունիսի 18-ին՝ քասթինգի ժամանակ, եւ երկու տարի անց՝ նույն օրը, ամուսնացել։

Հարսանիքն անցել է նեղ շրջանակում. հարսնացուի կողմից 18 անձ է մասնակցել արարողությանը։

Публикация от sati spivakova (@satispivakova)

 

Տատյանայի հագին պսակադրության ժամանակ եղել է Elie Saab ապրանքանիշի զգեստ։

Իսկ, ահա, խնջույքի համար նա նախընտրել է Ֆրիդա Կալոյի կերպարը՝ Alexander Wang-ից զգեստով։

Թեեւ զույգն ամուսնացել է հունիսի 18-ին, սակայն հարսանիքի մասին հայտնի է դարձել միայն այսօր, երբ տեսանյութեր եւ լուսանկարներ են հրապարակվել սոցիալական ցանցերում։

Публикация от sati spivakova (@satispivakova)



© NEWS.am STYLE