Գարիկ Մարտիրոսյանն ու կինը Երեւանում տարազներով ֆոտոսեսիա են իրականացրել

10:32   21 հունիսի, 2017

Գարիկ Մարտիրոսյանն ու նրա կինը՝ Ժաննա Լեւինան, Երեւանում տարազներով ֆոտոսեսիա են իրականացրել:

Համացանցում աստղային ընտանիքի ֆոտոսեսիայից կադրեր են հայտնվել:

Գարիկին եւ կնոջը միացել են նրանց երեխաները:

Նկարահանումն իրականացվել է Taraz & Art Photolab-ում:

Ժաննան երկու տարազ է փորձել՝ կարմիր եւ սեւ:

Նշենք, որ աստղային զույգն ավելի վաղ եղել է Էջմիածնում:  Այդ մասին է վկայում հայ շոումենի կնոջ Instagram-ը: Ժաննան լուսանկար էր հրապարակել, որում Գարիկի հետ պատկերված է տաճարի մուտքի մոտ:

«Այսօր այցելեցինք Էջմիածնի Մայր տաճար՝ աշխարհի հնագույն տաճարներից մեկը: Հիմնադրվել է մ.թ. 304 թվականին»,- գրել էր Ժաննան:

Լուսանկարները՝ Անուշիկ Հարությունյանի



© NEWS.am STYLE