Սելենա Գոմեսը՝ Coach-ի ֆոտոշարքում

11:06   21 հունիսի, 2017

Սելենա Գոմեսը մասնակցել է Coach աքսեսուարների ապրանքանիշի համար ֆոտոշարքում, գրում է THR-ը։

Գոմեսին լուսանկարել են լուսանկարիչներ Սթիվեն Մայզելն ու Ֆաբյեն Բարոնը։ 

24-ամյա երգչուհին ներկայացել է ճամփորդ աղջկա կերպարով։

«Սելենան անկեղծ ու հմայիչ մարդ է։ Հաճույք է նրա հետ ժամանակ անցկացնելը։ Նա նոր սերնդի հետ շփվելու միջոց է գտել, ինչը մեզ համար շատ կարեւոր է», – աշխատանքի ընթացքում իր տպավորությունների մասին է խոսել ստեղծագործական տնօրեն Սթյուարթ Վեվերսը։

«Համագործակցության առաջին օրվանից Coach-ի թիմը թույլ տվեց ինքս ինձ զգալ մեծ ընտանիքի անդամ։

Ինձ ստեղծագործական աճի, ինչպես նաեւ՝ ապրանքանիշի հիմնադրամի միջոցով շատ աղջիկներին աջակցելու հնարավորություն ընձեռվեց, ինչը միանգամից գրավեց ինձ», - իր հերթին նշում է Սելենան։



© NEWS.am STYLE