Քիմ Քարդաշյանը պապարացիներին մեղադրել է իր լուսանկարները ֆոտոշոփով մշակելու մեջ

11:32   21 հունիսի, 2017

Հիշու՞մ եք արձակուրդները, երբ Քիմ Քարդաշյանը հանգստանում էր Մեքսիկայում։

Այդ ժամանակ պապարացիները լուսանկարեցին նրան, եւ լուսանկարները հրապարակեցին համացանցում։ Լուսանկարներում Քիմը գեղեցիկ տեսք չուներ, եթե հաշվի առնենք ցելյուլիտը։ 

Մամուլը հայտարարեց, թե վերջապես հայտնվեցին իրական Քիմի լուսանկարները։ Քանյե Ուեսթն, իր հերթին զայրացել էր կնոջ վրա՝ պնդելով, որ այդ ամենը վնասում է Քիմի իմիջին։

Ամեն դեպքում, Քիմը, ով ինքն է մշակում իր լուսանկարները համացանցում հրապարակելուց առաջ, The View շոում պատմել է Մեքսիկայում իր հանգստի մասին։

«Լսեք, ես 12 շաբաթ ֆիզկուլտուրայով չէի զբաղվել։ Ահա եւ արդյունքը։ Բայց միեւնույն է, ես մշտապես հատուկ սննդակարգի եմ հետեւում։ Ես հաստատ լավ տեսք չունեի, սակայն լուսանկարները մշակվել են ֆոտոշոփով՝ ցույց տալու համար, թե ես ինչպիսի վատ տեսք ունեմ։

Այժմ ես զբաղվում եմ հատուկ վարժանքներով եւ միայն առողջ սնունդ եմ ուտում, այժմ զգում եմ, թե ինչպես է իմ մարմինը պրկվում», - նշել է Քիմը։



© NEWS.am STYLE