Այսօր Վիկտոր Ցոյը կդառնար 55 տարեկան

16:05   21 հունիսի, 2017

55 տարի առաջ՝ 1962 թվականի հունիսի 21-ին, Լենինգրադում ծնվել է ռոք երաժիշտ, երգիչ, «Կինո» խմբի մենակատար Վիկտոր Ցոյը, որին երկրպագում էր 80-ականների մի ամբողջ սերունդ։ Երգիչ, որը օդի էր նման՝ «ուղեղը լվացող» փոփ էստրադայի ֆոնին։

Ցոյի մասին այնքան է ասվել, գրվել ու երգվել, որ որեւէ բան հավելել անիմաստ է։ Երգիչն իրենից հետո մեծ հետք թողեց։ Նրա երգերը արդիական են ցանկացած ժամանակաշրջանում, որովետեւ դրանց հիմքում պարզապես մարդկայինությունն է։

Ցոյի երգերում ու երաժշտության մեջ առկա մարդկայինությունը, անմիջականությունն ու ազնվությունը միանգամից ուշադրություն գրավեցին։ Երգիչը դարձավ առաջադեմ երիտասարդության կուռքը. նրա երգերը սովորում էին ու երգում բոլոր ուսանողական երեկույթներում։

Դե, իսկ մենք հիշենք դրանցից մի քանիսը՝ հարգանքի տուրք մատուցելով մի քանի սերնդի մանկության հերոսին։

Հ.Գ. Քանի դեռ ողջ ենք, մոմերը վառվում են...



© NEWS.am STYLE