Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը 3-րդ երեխան ունենալու համար 45 000 դոլար կվճարեն փոխնակ մորը

13:07   21 հունիսի, 2017

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը 45 000 դոլար կվճարեն փոխնակ մորը։
Զույգը եւս մեկ երեխա է ցանկանում։

TMZ-ը գրում է, որ Քիմն ու Քանյեն հատուկ գործակալություն են դիմել, որը աստղերի համար փոխնակ մայր է գտել։

Սեյնթին լույս աշխարհ բերելուց հետո բժիշկները հայուհուն զգուշացրել են, որ նրա համար երրորդ հղիությունը ցանկալի չէ եւ կարող է մահացու լինել, քանի որ մեծ վնաս կպատճառի Քիմի առողջությանը։ 

Եվ հիմա Քիմն ու Քանյեն մտադիր են 10 ամիս փոխնակ մորը ամսական 45 000 դոլար վճարել։  Զույգը նաեւ գործակալությանը 70000 դոլար կանխիկ է վճարել։



© NEWS.am STYLE