Exclusive. դիզայներ Հայկ Ավանեսյանը՝ «Դոմ-2»-ի աստղի համար 12 000 դոլար արժողությամբ զգեստի մասին

15:04   21 հունիսի, 2017

«Վիկան շատ գեղեցիկ աղջիկ է եւ շատ յուրօրինակ զգեստ է ընտրել»,- այս մասին NEWS.am STYLE-ի հետ զրույցում, անդրադառնալով «Դոմ-2» նախագծի նախկին մասնակից Վիկտորյա Ռոմանեցի հարսանեկան զգեստին, ասաց դիզայներ Հայկ Ավանեսյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք,  Վիկտորյա Ռոմանեցի համար հարսանեկան զգեստ է պատրաստում Ուկրաինայում բնակվող տաղանդավոր դիզայներ Հայկ Ավանեսյանը։ Վիկտորյան, որը հուլիսի 7-ին կամուսնանա Անտոն Գուսեւի հետ, պատմել է, որ իր զգեստը կարժենա 12 000 դոլար։ 

«Ոչ մի րոպե չեմ կասկածել դիզայների ընտրության հարցում։ Հայկ Ավանեսյանի տաղանդի մասին գիտեմ դեռ իմ հայրենի Դոնեցկից։ Դեռահաս տարիքից հետեւում էի նրա շքեղ ստեղծագործություններին։ Ուկրաինացի հայտնիներն օգտվում են նրա ծառայություններից։ Ինձ դուր է գալիս, որ նա աշխատում է ոչ թե քանակի, այլ որակի ուղղությամբ։ Անկասկած, իմ հարսանեկան զգեստն այս տարի ամենաքննարկվողը կլինի»,-ասել է Վիկան։

NEWS.am STYLE-ի հետ զրույցում Հայկը համաձայնեց հարսանեկան զգեստի վերաբերյալ որոշ գաղտնիքներ «բացահայտել».

«Զգեստը ստանդարտ չէ, կարելի է ասել, նույնիսկ համարձակ է։ Բայց ես կարծում եմ, որ այն նրան շատ է սազում եւ ընդգծում է նրա գեղեցիկ կազմվածքը։ Զգեստը համալրում է նրբաճաշակ երկար քողը, որի ծայրերն ասեղնագործված են։ Քողը եւս ընդգծում է Վիկայի նրբությունն ու էլեգանտությունը», - նշեց Հայկը։



© NEWS.am STYLE