Քիմ Քարդաշյանը, Քանյե Ուեսթն ու Նորթը՝ Սանտա Բարբարայում ընկերների հարսանիքին

17:06   21 հունիսի, 2017

Սանտա Բարբարա անունը լսելիս մի ամբողջ սերունդ հիշում է համանուն սերիալը։ Իսկ այստեղ հարսանիք է, բայց հաստատ ոչ Քրուզինն ու Իդենին :)

Հնարավոր է` Քիմի հայ ընկերներն են ամուսնացել։ Այնուամենայնիվ, Քիմ Քարդաշյանին ու Քանյե Ուեսթին նկատել են Սանտա Բարբարայում, զույգի ընկերների հարսանիքին։
Քիմն ու Քանյե դստեր՝ Նորթի հետ էին։

Զույգը շատ էլեգանտ տեսք ուներ, իսկ Քիմը պարզապես փայլում էր երջանկությունից։

Ի դեպ, օրերս Քիմը հարցազրույցներից մեկում «բացահայտեց» ընտանեկան երջանկության գաղտնիքը։
«Ես կարծում եմ՝ մեր գաղտնիքը նախկինում ընկերներ լինելու մեջ է, դա երկարատեւ ընկերություն է։ Մենք ընկերներ էինք, երբ ես այլ տղամարդու հետ էի, իսկ Քանյեն՝ ուրիշ կնոջ։ Ամուր ամուսնության հիմքն իսկական ընկերությունն է», - նշել է Քիմը։

Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ X17Online



© NEWS.am STYLE