61-ամյա Քրիս Ջեները՝ Gucci-ից 1300 դոլար արժողությամբ վերնաշապիկով

10:36   22 հունիսի, 2017

Քրիս Ջեները «փայլել է» Լոս Անջելեսում Gucci ապրանքանիշից 1300 դոլար արժողությամբ վերնաշապիկով։

Պապարացիները նկատել են Քիմ Քարդաշյանի 61-ամյա մայրիկին, երբ վերջինը Keeping Up With The Kardashians ռեալիթի շոուի էպիզոդներից մեկի նկարահանմանն է գնալիս եղել։

Ի դեպ, այժմ Քրիսին եւս հսկում են եւ ոչ ավելի վատ, քան նրա դստերը։
Մարտին Քրիսն աշխատանքից հեռացրել է իր թիկնապահներից մեկին, որն արդեն որոշ ժամանակ է՝ փորձում է ներթափանցել նրա տուն։

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Backgrid



© NEWS.am STYLE