«Յոգան խաղաղություն է բերում աշխարհին». Երեւանում ֆլեշմոբով տոնեցին Յոգայի միջազգային օրը (ֆոտո/վիդեո)

22:00   21 հունիսի, 2017

Այսօր՝ հունիսի 21-ին, Հայաստանի յոգերը ֆլեշմոբով տոնեցին Յոգայի միջազգային օրը: Ավանդույթի համաձայն՝ նրանք հավաքվեցին Թումանյան այգում: 

Ինչպես նախորդ տարի, այս տարի նույնպես միջոցառմանը ներկա էր Հայաստանում Հնդկաստանի դեսպան Յոգեշվար Սանգվանը: Նա հանդես եկավ ողջույնի խոսքով՝ նշելով.

«Յոգայի միջազգային օրը նշվում է 2015 թվականից, այն նախաձեռնել է Հնդկաստանի վարչապետը: Յոգան կարգապահություն է, որը ներդաշնակություն է բերում մարդու մտքին: Այն խաղաղություն է բերում ամբողջ աշխարհում»:

Մանրամասները՝ NEWS.am STYLE-ի ֆոտոռեպորտաժում:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի

 



© NEWS.am STYLE