Ինչպես Սիրահարների այգում նշեցին Երաժշտության տոնը (տեսանյութ)

22:40   21 հունիսի, 2017

Երեւանում այսօր երեկոյան երկու խոշոր միջոցառում էր կազմակերպվել: Թումանյանի այգում Հայաստանի յոգերը ֆլեշմոբ են իրականացրել՝ Յոգայի միջազգային օրվա կապակցությամբ, իսկ Սիրահարների այգում երաժշտական միջոցառում էր. Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը կազմակերպել էր Երաժշտության տոնը՝ Fête de la Musique-ը:

Համերգին մասնակցում էին Միքայել Ոսկանյանը, Սեւանա Չաքերյանը եւ «Գողթ» համույթը: Միքայելը եւ Սեւանան էթնո եւ ֆրանսիական երգեր կատարեցին:

Այդ հարցում նրանց օգնեց «Ալյանս Ֆրանսեզ» երգչախումբը:

Նրանց ելույթները ստիպեցին պարել Ֆրանսիայի, Գերմանիայի, Բրազիլիայի դեսպանատների աշխատակիցներին: Ավելին՝ տեսանյութում:



© NEWS.am STYLE