Հերթական աստղային հարսանիքը՝ Լուիզա Ներսիսյանի, Վաչե Թովմասյանի, Հայկ Մարությանի եւ այլոց մասնակցությամբ (ֆոտո)

11:05   22 հունիսի, 2017

Մենք դեռ հիշում ենք երգիչ Մհերի եւ երգչուհի Նառայի դստեր հարսանիքները, որոնց մասնակցել է հայկական շոու-բիզնեսի գրեթե ամբողջ աստղաբույլը: Եվ, ահա, օրերս հերթական աստղային հարսանիքն է տեղի ունեցել:

Հարսն ու փեսան թեեւ հասարակության լայն զանգվածներին հայտնի չեն, բայց նրանց հարսանիքին նույնպես ներկա են եղել մի շարք հայտնի մարդիկ:

Վահե եւ Ադանե զույգի հարսանեկան խնջույքին մասնակցել են Լուիզա Ներսիսյանը, Ռաֆայել Երանոսյանը, Վաչե Թովմասյանը, Հայկ Մարությանը, Սերգեյ Դանիելյանը եւ այլք:

Վաչե Թովմասյանը եւ Սերգեյ Դանիելյանը եղել են իրենց կանանց հետ:

Իսկ Լուիզա Ներսիսյանն առանց ամուսնու է մասնակցել խնջույքին:

Բայց դա չի խանգարել նրան լիաթոք ուրախանալ եւ պարել :)

Публикация от rafayelyeranosyan1981 (@rafayelyeranosyan1981)



© NEWS.am STYLE