Իրինա Շեյքը՝ Blumarine-ի ֆոտոշարքում

12:38   22 հունիսի, 2017

Վաղուց Իրինան մեզ ֆոտոշարքերով չէր ուրախացրել։ Աակայն վերջերս ռուս սուպերմոդելը մասնակցել է Blumarine-ի համար ֆոտոշարքին։

Բրիտանացի դերասան Բրեդլի Քուփերի ընկերուհուն լուսնակարել են Լուիջի Մուրենուն եւ Յանգո Հենցին, որոնց աշխատանքը Instagram-ի իր էջում գնահատել է Իրինան։

«Blumarine-ի նոր գովազդային քարոզարշավ՝ անհավանական Լուիջիի եւ Յանգոյի կողմից», - գրել է Շեյքը։

Նկարահանումները տեղի են ունեցել Նյու Յորքի մերձակայքում՝ XX դարում կառուցված առանձնատանը։

Իտալական ապրանքանիշի ներկայացուցիչների խոսքով՝ շինությունն ընդգծել է «զգայուն, կանացի եւ նրբաճաշակ հագուստի ապրանքանիշը», որն, ի դեպ, այս տարի նշում է իր ստեղծման  40-ամյակը։


Աղբյուրը՝ Fashiongonerogue



© NEWS.am STYLE