13:33 22 հունիսի, 2017«Հանցագործությունների ամերիկյան պատմությունը» ֆիլմաշարի երրորդ սեզոնը նվիրված է Ջանի Վերսաչեի սպանությանը:
Ֆիլմում դիզայների քրոջը՝ Դոնաթելլային, մարմնավոորւմ է Պենելոպե Քրուզը, իսկ մոդելավորողի սիրեկանին՝ Անտոնիո Դ՛Ամիկոյին՝ Ռիկի Մարտինը: EW կայքը հրապարակել է առաջին կադրերը:

Ռիկի Մարտինը՝ Անտոնիո Դ՛Ամիկոյի կերպարում

Դարեն Քրիսը՝ Էնդրյու Կյունենենի կերպարում

Էդգար Ռամիրեսը՝ Ջանի Վերսաչեի կերպարում

Այս անգամ սերիալի հեղինակները հանդիսատեսին տանում են հեռավոր 1990-ականների Մայամի, որտեղ 1997-ին սպանվեց հայտնի դիզայները: