Զմրուխտ, սուտակ, շափյուղա. Ռիհանայի՝ 2000 դոլար արժողությամբ կոշիկների հավաքածուն

14:14   22 հունիսի, 2017

Ռիհանան ներկայացրել է 2000 դոլար արժողությամբ կոշիկի նոր հավաքածուն։ Երգչուհին լուսանկարվել է Manolo Blahnik ապրանքանիշի հետ համատեղ կոշիկի հավաքածուի գովազդարշավի համար: 

29-ամյա երգչուհին Instagram -ի իր էջում հրապարակել է ֆոտոսեսիայից մի քանի լուսանկար:

Հավաքածուն վաճառքում կհայտնվի հուլիսի սկզբին։ Դրա արժեքը սկսվում է 1300 դոլարից եւ հասնում մինչեւ 2500 դոլարի։

Ափսոս, որ Ռիհանան հետագայում ապրանքանիշի հետ չի պատրաստվում համագործակցել (սա նրանց համատեղ արդեն երրորդ հավաքածուն է)։

So Stoned («Կայֆի տակ») կոչվող հավաքածուն զարդարված է սուտակներով, զմրուխտներով եւ շափյուղաներով։



© NEWS.am STYLE