Տունը, որտեղ Մադոննան անցկացրել է մանկությունը, կես միլիոն դոլարով վաճառքի են հանել

15:05   22 հունիսի, 2017

Տունը, որտեղ Մադոննան անցկացրել է մանկությունը, կես միլիոն դոլարով վաճառքի են հանել։

TMZ-ը գրում է, որ ԱՄՆ Միչիգան նահանգում՝ Ռոչեսթեր Հիլզում գտնվող տունը երգչուհու հայրն ու նրա խորթ մայրը վաճառել են 2001 թվականին։ 2008 թվականին ինչ-որ մեկը հրկիզել է տունը։ Ոստիկանությունը չի կարողացել գտնել հանցագործին։

2012 թվականին վայրը, որտեղ գտնվում է տունը, գնել են 92 000 դոլարով։
Ներկա սեփականատերը տունը վերակառուցել է այնպիսի տեսքով, ինչպիսի տեսք այն ուներ, երբ այնտեղ էր բնակվում ապագա «Փոփ երաժշտության թագուհին»։

Տունն ունի հինգ ննջասենյակ եւ երեք լոգասենյակ։ Այն վաճառվում է 480 հազար դոլարով։



© NEWS.am STYLE