Անգլիայում 35-ամյա ամուսնացած ուսուցչուհին 10 ամիս քնել է 17-ամյա աշակերտի հետ

14:34   22 հունիսի, 2017

Անգլիայում նոր սկանդալ է բարձրացել։ Բրեդֆորդի Tong High School դպրոցում աշխատանքից հեռացրել են 35-ամյա ուսուցչուհուն։ Վերջինն այլեւս չի կարողանա մանկավարժական գործունեությամբ զբաղվել, քանի որ սեռական կապ է ունեցել 17-ամյա աշակերտի հետ։

The Sun-ը գրում է, որ ամուսնացած ուսուցչուհի Ամենա Նազամ-Քհամը աշակերտին իր մերկ լուսանկարներն է ուղարկել, նրան փոքրիկ անվանել եւ իր տուն կամ հյուրանոց հրավիրել, որտեղ նրանք սեքսով են զբաղվել։

Բացի այդ, ուսուցչուհին նրան թանկարժեք նվերներ է նվիրել՝ Hugo Boss ապրանքանիշի ժամացույց եւ տարբեր համերգների տոմսեր։
Երբ դպրոցի ղեկավարությունն իմացել է այդ մասին, կինը բաժանվել է աշակերտից՝ նրան արգելելով պատմել իրենց սիրավեպի մասին։

Նա նաեւ խնդրել է ջնջել իրենց նամակագրությունն ու իր մերկ լուսանկարները։ Սակայն ամեն բան, ի վերջո, հայտնի է դարձել:



© NEWS.am STYLE