Գայանե Ասլամազյանի ամուսինը ռոմանտիկ լուսանկար է հրապարակել

15:40   22 հունիսի, 2017

Գայանե Ասլամազյանի ամուսինը ռոմանտիկ լուսանկար է հրապարակել կնոջ հետ:

Իր Instagram-ում ամերիկահայ պրոդյուսեր Ջիանի Օնչոն Գայանեի հետ գրկախառնված նկար է տեղադրել, որը որեւէ կերպ չի մեկնաբանել:

Նշենք, որ զույգն ԱՄՆ-ում վերջերս մասնակցել է երգչուհի Լիլուի որդու 1-ամյակի խնջույքին։ Լուսանկարը հենց այդ երեկոյից է:

Հիշեցնենք, որ 41-ամյա դերասանուհին ամուսնացել է այս տարվա ապրիլին եւ տեղափոխվել ԱՄՆ։ Առաջին ամուսնությունից նա որդի ունի, իսկ նրա ներկայիս ամուսինը՝ Ջիանին, դուստր։



© NEWS.am STYLE