Հայկական շոու-բիզնեսում սպասվող հարսանիքները

16:30   22 հունիսի, 2017

Հայկական շոու-բիզնեսում հարսանիքների բում է :) Հայտնի մարդիկ իրար հերթ չտալով ամուսնանում են, նշանվում: Վերջերս տեղի ունեցան Սիլվա Հակոբյանիերգիչ Մհերի եւ երգչուհի Նառայի դստեր, դիզայներ Արփինե Կոշտոյանի, մոդել Սեդա Բաղդասարյանի հարսանիքները: Շատ շուտով նրանց կմիանան նաեւ վերջին շրջանում նշանադրված հայտնիները:

Եվ այսպես, ովքեր նշանվեցին եւ ովքեր են պատրաստվում մոտակա ժամանակներում ամուսնանալ, ներկայացնում ենք ստորեւ.

Նիկոլայ Եղիազարյան

Սա 28-ամյա դերասանի կյանքում երկրորդ նշանադրությունն է: Այս անգամ Նիկոլայը որոշել է կյանքը կապել ամերիկաբնակ հայուհու՝ Հելենի հետ: Զույգը նշանվել է այս տարվա հունիսին:

Լենա Ղազարյան

«Իմ անունն է», X Factor եւ «Պրեմիերա» նախագծերից հայտնի երգչուհի Լենա Ղազարյանը նշանվել է այս տարվա մայիսին: Նա առայժմ չի ցանկանում խոսել ապագա ամուսնու մասին: 

«Շատ բան չեմ ուզում բացահայտել սիրելիիս մասին, միայն կասեմ, որ նա բացարձակ կապ չունի շոու-բիզնեսի հետ: Երբ ժամանակը գա, բոլորը կիմանան, թե նա ով է»,-մեզ հետ զրույցում ասել էր նա:

Կարո Հովհաննիսյան

«Դժվար ապրուստ» եւ «Աբելի քույրը» հեռուստասերիալներից հայտնի դերասան Կարո Հովհաննիսյանը հունվարի 17-ին է նշանվել։ Դերասանի ընտրյալը՝ Ռիտան, Մոսկվայից է:

Գեւորգ Շադոյան

Այս տարվա մայիսին նշանվեց նաեւ դիզայներ Գեւորգ Շադոյանը: Նրա ընտրյալի մասին շատ բան հայտնի չէ, թերեւս միայն անունը՝ Նանա Նահապետյան:

Դիանա Մալենկո

Հաղորդավարուհին արդեն գրեթե մեկ տարի է՝ նշանված է: Նա եւ ընտրյալը նշանադրվել են 2016 թվականի սեպտեմբերին՝ Բալիում հանգստի ժամանակ:

Մերի Մակարյան

Եվ, վերջապես, համացանցում ամենաքննարկված նշանադրությունը. մայիսի 27-ին ցանկալի հարսնացուների շարքը լքեց Մերի Մակարյանը: Նրա ընտրյալը բնակվում է ԱՄՆ-ում:



© NEWS.am STYLE