Ինչպե՞ս են իրենց նորածիններին անվանել Բեյոնսեն ու Ջեյ Զին

21:24   22 հունիսի, 2017

Կիրակի մենք իմացանք, որ Բեյոնսեն երկվորյակ է լույս աշխարհ բերել Լոս Անջելեսում, երգչուհու հայրը հայտնել է երեխաների սեռը, ասելով, որ դուստրը լույս աշխարհ է բերել տղա եւ աղջիկ։

Երեխաների մոտ ծննդյան պահին բիլիրուբինի մակարդակը բարձր է եղել, դրա համար էլ նրանք հատուկ պայմաններում են պահվել՝ ուլտրամանուշակագույն լամպերով։

Մինչ մենք այդ թեմայով հնարավոր նոր տեղեկությունների ենք սպասում՝ մոտ կանգնած աղբյուրները տեղեկացնում են, որ երեխաների անուններն արդեն հայտնի են։

Եվ այսպես, բրիտանական The Sun-ը, վկայակոչելով սեփական աղբյուրները, հավաստիացնում է, որ Բեյոնսեն ու Ջեյ Զին իրենց նորածիններին կոչել են իրենց անուններով։

Տղային կոչել են Շոն (Ջեյ Զիի իսկական անունը Շոն Քարթեր է), իսկ աղջկան՝ Բեյա (Բեյոնսե անվան կարճ տարբերակը): Սակայն այս տեղեկությունը դեռ պաշտոնապես չի հաստատվել։



© NEWS.am STYLE