«Հայու գեն». 6 հայտնի հայուհիներ, որոնք, ասես, միմյանց պատճենը լինեն

11:01   23 հունիսի, 2017

Քիմ Քարդաշյանն իսկական հեղափոխություն արեց նորաձեւության աշխարհում եւ շոու-բիզնեսում. ոչ տիկնիկային արտաքին, փարթամ կառուցվածք, ցածր հասակ եւ զրո տաղանդ: Բայց նա այսօր աշխարհում ամենահայտնի հայուհին է, որի արտաքին տեսքը, ուզենք, թե չուզենք, դիտարկվում է որպես հայուհիների հավաքական կերպար: Հավանաբար, հենց Քիմին ենք պարտական, որ 100 հազար ամերիկացիների շրջանում իրականացված հարցման արդյունքում հայ կանայք են ճանաչվել ամենասեքսուալն աշխարհում:

Մինչ շատերը քննադատում են Քարդաշյանին, մյուսները ձգտում են նմանվել նրան, իսկ ոմանց մոտ նմանությունը գալիս է գեներից )) 

NEWS.am STYLE-ը ներկայացնում է հայտնի հայուհիների, որոնք, ասես, միմյանց պատճենը լինեն:

Իհարկե, ցուցակի առաջին տեղում Քիմն է, բայց հանուն արդարության պետք է նշել, որ հայուհին, իր հերթին, միշտ կրկնօրինակել է երգչուհի Շերին եւ ամենեւին չի թաքցրել այդ փաստը:

Վերջերս Լոս Անջելեսում Հայոց Ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմի պրեմիերային Շերի եւ Քիմի՝ միասին հայտնվելը երկար քննարկվեց: Արեւմտյան մամուլը նրանց անգամ երկվորյակ քույրեր անվանեց:

Քիմի հաջորդ նմանակն ու «հայու գենը» կրողը նրա նախկին զուգընկերոջ՝ ռեփեր Ռեգի Բուշի կինն է՝ Լիլիթ Ավագյանը:

Քիմի մտերիմ ընկերուհին՝ Հրուշ Աճեմյանը, որը նաեւ նրա քրոջ՝ Քլոեի դիմահարդարն է, նույնպես օժտված է համապատասխան բարեմասնություններով:

Հաջորդ «Քիմ Քարդաշյանը»՝ Իջին (Հեղինե):

Այս աղջկա մասին մենք իմացանք «Դեպի Եվրատեսիլ» նախագծից: ՌԴ-ում ապրող եւ ստեղծագործող երգչուհու նմանությունը Քիմին ակնհայտ է:

 «Եթե դու ընտրել ես այս ուղին, ուրեմն պետք է պատրաստ լինես, որ անընդհատ ստանալու ես այդ ուշադրությունը: Ուշադրության կենտրոնում լինելը ոչ խանգարում է ինձ, ոչ էլ դուր է գալիս, որովհետեւ ես դրա վրա այդքան չեմ կենտրոնանում: Ես արտիստ չեմ դարձել հենց այդ նպատակով: Ես արտիստ եմ դարձել, որպեսզի ստեղծագործեմ: Ես դրանով եմ ապրում», - մեզ հետ զրույցում ասել էր երգչուհին:

Եվ, իհարկե, Քրիստինա Միլանի:

Նա Xtina Milani ապրանքանիշի հիմնադիրն է, որը բեմական հագուստ է կարում հոլիվուդյան աստղերի համար: Հայուհին համագործակցում է Փերիս Հիլթոնի, Արիանա Գրանդեի, Ռիհանայի եւ այլ աստղերի հետ:



© NEWS.am STYLE