«Մեր զգացածի համեմատ ավելորդ են բոլոր բառերը». Ժակի յուրօրինակ շնորհավորանքը՝ դստերը (ֆոտո)

10:01   23 հունիսի, 2017

Ռադիո եւ հեռուստահաղորդավար Ժակ Պապիկյանի ավագ դուստրը՝ Սիլվիան, այսօր՝ հունիսի 23-ին, նշում է ծննդյան տարեդարձը: Դստեր տարեդարձի առթիվ հայտնի հայրիկը Facebook-ում գեղեցիկ գրառում է կատարել՝ այն նվիրելով Սիլվիային.

«Իմ առաջնեկ, իմ աղջիկ, իմ հրաշք, ուրիշ աշխարհ... Սիլվիկս, ծնունդդ շնորհավո՜ր, մենք քեզ շատ ենք սիրում:

Հ.Գ. կարդալուց հետո ասեց՝ պապ, մի տեսակ հաղորդավարի համար հասարակ չե՞ս գրել: Ուրախացա, որ նկատեց ու բացատրեցի, որ այս դեպքում՝ մեր զգացածի համեմատ ավելորդ են բոլոր բառերը…»:

Հիշեցնենք, որ հաղորդավարի երկրորդ դուստրը՝ Ժակլինը, լույս աշխարհ է եկել նախորդ տարվա հոկտեմբերին:



© NEWS.am STYLE