Լիլիթ Հովհաննիսյանը՝ նախկինում եւ հիմա. որքանո՞վ է փոխվել երգչուհին (ֆոտո)

15:05   24 հունիսի, 2017

Երկար սեւ վարսեր, հետաքրքիր սանրվածք, անկեղծ ժպիտ ու այցեքարտ դարձած ակնոցներ՝ այսպիսին էր հայկական շոու-բիզնեսի ամենավառ ներկայացուցիչներից մեկը՝ Լիլիթ Հովհաննիսյանը, տարիներ առաջ:

Այսօր երգչուհու ոճը շատ է փոխվել: Նա ոչ միայն փոխել է վարսերի երանգը՝ դրանք ներկելով տարբեր գույներով, այլեւ հրաժարվել իր կերպարն ամբողջացնող ակնոցից:

Եթե նախկինում տեսնում էինք զուսպ, մի փոքր ամաչկոտ եւ համեստ Լիլիթի, ապա այսօր նա աչքի է ընկնում իր սեքսուալությամբ եւ գրավիչ կերպարներով:

NEWS.am STYLE-ը վերհիշել է, թե ինչպիսին է եղել Լիլիթը նախկինում եւ ինչպիսին է այսօր.



© NEWS.am STYLE