«Այդ օրն էլ կգա». Շպռոտը՝ մայրիկին ԱՄՆ տանելու մասին

10:45   23 հունիսի, 2017

Յոթ տարվա ընդմիջումից հետո ԱՄՆ-ից օրերս Հայաստան եկած Շպռոտն Instagram-ում կիսվել է ընտանիքի հետ անցկացրած ժամանցի լուսանկարներով։

Նա մայրիկի եւ քույրիկի հետ այցելել է մայրաքաղաքի ժամանցային վայրերից մեկը։

Շպռոտը՝ քրոջ հետ

Մայրիկի հետ

Ի դեպ, երեկ NEWS.am STYLE-ի հետ զրույցում երգչուհին ասել էր, որ կցանկանար մայրիկին հրավիրել Միացյալ Նահանգներ.

«Կարծում եմ՝ այդ օրն էլ կգա։ Նա, իհարկե, դժվար Հայաստանից մշտական հեռանա, քանի որ հայրիկիս շիրիմն այստեղ է, շատ կապված է Հայաստանի հետ, բայց կցանկանամ նրան հրավիրել ԱՄՆ։ Դեռ ժամանակը չէ, բայց, կարծում եմ, մի քանի տարի անց այդ հնարավորությունը կունենանք»։

Հիշեցնենք, որ Շպռոտը Հայաստան է եկել 20 օրով։ Մեզ հետ զրույցում նա ասել էր.

«Երբ մենք մտանք Հայաստան, եւ ինքնաթիռից գիտեի, որ արդեն Հայաստանի սահմանում ենք, ու տեսա Մասիս սարը, չեք պատկերացնի՝ ինչ կատարվեց ինձ հետ, սկսեցի բարձր ձայնով լացել: Գիտեք, ես ամեն օր տեսել եմ Մասիս սարը իմ պատուհանից ու յոթ տարի չէի տեսել այդ գեղեցիկ տեսարանը: Դա ինձ համար շատ հուզիչ պահ էր: Մինչեւ հիմա չեմ հավատում աչքերիս, չեմ հատավում, որ Երեւանում եմ: Մայրիկս եւ քույրիկս փուչիկներով եկել էին օդանավակայան՝ ինձ դիմավորելու, փաթաթվեցինք, լացեցինք, բայց դա, իհարկե, ուրախության արցունքներ էին: Անբացատրելի ապրումներ ունեցա»։



© NEWS.am STYLE