Քանյե Ուեսթը փոխնակ մորից եւս երեք երեխա է ցանկանում

12:03   23 հունիսի, 2017

Քանյե Ուեսթն, ըստ երեւույթին, չի կարողանում հանդարտվել։ Չնայած որդուն՝ Սեյնթին լույս աշխարհ բերելուց հետո, բժիշկները Քիմ Քարդաշյանին զգուշացրել են, որ նա այլեւս չպետք է ծննդաբերի, քանի որ դա կարող է վերջինի համար մահացու լինել, Քանյեն ու Քիմը, միեւնույն է, որոշել են եւս մեկ երեխա ունենալ, հանուն որի 45 000 դոլար են վճարելու փոխնակ մորը։

Բայց դա դեռ ամենը չէ։ Քարդաշյան-Ջեներ ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը People պարբերականին հայտնել է, որ Քանյեն առնվազն վեց երեխա է ցանկանում։
«Քանյեն ցանկանում է, որ ինքն ու Քիմը հինգ-վեց երեխա ունենան։ Եթե փոխնակ մայրը հաջողությամբ լույս աշխարհ բերի երրորդ երեխային, Քիմն ու Քանյեն կրկին կօգտվեն փոխնակ մոր ծառայություններից։

Քիմը սկզբում դեմ էր այդ գաղափարին, բայց այժմ համաձայն է Քանյեի հետ։ Նրանք շատ մեծ ընտանիք են ցանկանում։ Քանյեն միշտ երազել է այնպիսի մեծ ընտանիքի մասին, ինչպիսին ունի Քիմը», - նշել է աղբյուրը։



© NEWS.am STYLE