Անահիտ Սիմոնյանը նշում է 30-ամյակը. երգչուհու 5 ամենասկանդալային կերպարները

15:05   23 հունիսի, 2017

Այսօր՝ հունիսի 23-ին, երգչուհի-դիզայներ Անահիտ Սիմոնյանը տոնում է 30-ամյակը։ Այդ կապակցությամբ իր Instagram-ում նա հրապարակել է մանկության լուսանկարներից մեկը։

Իսկ NEWS.am STYLE-ը որոշել է վերհիշել երգչուհու ամենասկանդալային կերպարները, որոնք երկար քննարկվել են համացացնում։

Սկսենք, թերեւս, հենց նրա ծննդյան տարեդարձերից մեկից։ 2014 թվականի այս օրը Անահիտը որոշեց տոնել տարեդարձը՝ արաբական ոճով։ Այդ գաղափարը միանշանակ չընդունվեց։

Հաջորդ կերպարը, որը դարձյալ քննարկվեց համացանցում, Անահիտի թափանցիկ զգեստն էր, որով նա ֆոտոսեսիա էր իրականացրել Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու բակում։

Նախորդ տարի ամուսնու՝ Հայկոյի ծննդյան տարեդարձին, Անահիտը ներկայացել էր լայն լանջաբացվածքով զգեստով. երգչուհու սեքսուալ կերպարը սոցցանցերի օգատետերերը համարեցին անտեղի։

Անահիտ Սիմոնյանի հաջորդ՝ ամենաքննարկված կերպարները, տարբեր շղթաներով զգեստներն են, որոնց հեղինակն ինքն է։

Եվ, իհարկե, չենք մոռանում երգչուհու հյուսքերով սանրվածքը, որից հետո նրան մեղադրեցին Քիմ Քարդաշյանին կրկնօրինակելու մեջ։



© NEWS.am STYLE