Կիսամերկ Քլոե Քարդաշյանը՝ սեփական ապրանքանիշի գովազդում

13:37   23 հունիսի, 2017

Քլոե Քարդաշյանի Instagram-ը երբեմն հիշեցնում է հանրաճանաչ Playboy պարբերականը։
Ռեալիթի շոուի 32-ամյա աստղը որոշել է 68 միլիոն հետեւորդներին ուրախացնել իր մի քանի թարմ ու «թեժ» լուսանկարներով։

Այսպես, դրանցից մեկը կոլաժ է, որտեղ Քենդալը խաղում է Քլոեի վարսերի հետ, իսկ նկարի մյուս հատվածում Քայլին լեզվով հպվում է Քլոեի կրծքին։
Բայց սա դեռ ամենը չէ։ Քլոեն օրիգինալ կերպով է որոշել գովազդել իր GOOD American ապրանքանիշը։

Հայուհին ներկայացել է թափանցիկ բոդիով. նրա մարմինը պարզորեն երեւում է։

Ի դեպ, Instagram-ում նմանատիպ լուսանկարները արգելափակվում են։ Այնպես որ, հնարավոր է, լուսանկարները շուտով ջնջեն։

Ավելի վաղ պապարացիները նկատել են Քլոեին, որը ստուդիայից էր դուրս գալիս, որտեղ ընտանեկան ռեալիթի շոուի հերթական դրվագն էր ձայնագրվում։


Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ Backgrid



© NEWS.am STYLE