Շառլ Ազնավուրն աստղ կստանա Հոլիվուդի Փառքի ծառուղում

11:52   23 հունիսի, 2017

Շառլ Ազնավուրը 2018 թվականին աստղ կստանա Հոլիվուդի Փառքի ծառուղում։ Variety -ի Youtube-ի էջում հրապարակվել են այն արտիստների անունները, որոնք հաջորդ տարի կարժանանան այդ պատվին։

Լեգենդար շանսոնյեյի հետ Փառքի ծառուղում աստղ կստանան Լին Մանուել Միրանդան, Snoop Dogg-ը, ICE T-ն, Քիրսթեն Դանսթը, Ջեֆ Գոլդբլյումը, Սայմոն Քոուելը, Մերի Ջի Բլայջը, Շոնդա Ռայմսը, Լինդա Քարթերը, Սըր Ռիչարդ Բենսոնը, Ջենիֆեր Լոուրենսը, Ջինա Լոլոբրիջիտան, Ջիլիան Անդերսոնը։

Նշենք, որ 93-ամյա Շառլ Ազնավուրն ավելի քան 1200 երգ է հեղինակել եւ վաճառել 800 մլն սկավառակ։ Նրան կոչում են ֆրանսիական «Ֆրենկ Սինատրա»։ Նա մինչ օրս համարվում է աշխարհում ամենասիրված շանսոնյեներից մեկը։ 



© NEWS.am STYLE