The Weeknd-ը Սելենա Գոմեսի նոր ֆոտոսեսիայից լուսանկար է հրապարակել

18:11   23 հունիսի, 2017

Սելենա Գոմեսն ու The Weeknd-ը վայելում են միմյանց։ Մինչ Սելենայի նոր՝ Bad Liar երգի տեսահոլովակը նվաճում է Youtube-ը (անցյալ շաբաթ լույս ընծայված տեսահոլովակը 42 մլն դիտում է հավաքել), 24-ամյա երգչուհու զուգընկերը նրա լուսանկարն է հրապարակում Instagram-ի իր էջում։ 

Օրերս Գոմեսը մասնակցել է աքսեսուարներ արտադրող Coach ապրանքանիշի գովազդային ֆոտոշարքին, որի հետ համագործակցում է ավելի քան մեկ տարի։ The Weeknd-ն իր միկրոբլոգում է հրապարակել ֆոտոթեստի լուսանկարներից մեկը եւ մակագրության փոխարեն «ադամանդներով պատել»։

Սելենայի եւ երաժիշտի հարաբերությունները ակնհայտորեն կարող են հարսանիքով ավարտվել, եթե հաշվի առնենք, որ նրանք հաճախ եւ արդեն պաշտոնապես են միասին հասարակությանը ներկայանում։ Այնպես որ, աստղային զույգի երկրպագուները երկար չեն սպասի լավ լուրին։



© NEWS.am STYLE