ԽՈՅԵՐ
Այսօր ձեր սիրելիին կկարողանաք գրավել նրա ստամոքսի միջոցով: Աստղերը խորհուրդ են տալիս գեղեցիկ ընթրիք կազմակերպել նրա համար։
ՑԼԵՐ
Փոքր-ինչ դժվար օր է ձեզ սպասվում: Աստղերը խորուրդ են տալիս զինվել քաջությամբ եւ համբերությամբ:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Հետաձգեք բոլոր գործերն ու սիրելիի հետ գնացեք քաղաքից դուրս որեւէ գողտրիկ տեղ: Հենց այսօր է այն պահը, երբ ձեր երազանքները կկատարվեն, եթե կարողանք ժամանակ գտնել եւ այցելել բնության գիրկ:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր ձեր լավագույն ընկերը կնեղանա ձեզանից` պատճառաբանելով, որ դուք ձեր սիրելիին ավելի շատ ժամանակ եք տրամադրում, քան իրեն: Այո, երբեմն ընկերները եւս կարող են խանդել:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր ձեր առջեւ կծառանա ֆինանսական խնդիր: Ձեր կեսը ցանկություն կհայտնի օգնել ձեզ: Սակայն լավ կլինի, որ նրա օգնությանը չդիմեք, այս հարցը կարող եք նաեւ ինքնուրույն լուծել:
ԿՈՒՅՍԵՐ
Այսօրվա օրը ճակատագրական կլինի ձեր հարաբերություններում: Աշխատեք չվիճել, որպեսզի հարաբերություններն էլ դրական ընթացք ստանան:
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօրվա ձեր բոլոր գործողություններով ցավ կպատճառեք ինքներդ ձեզ: Փորձեք ճիշտ ժամանակին կանգ առնել։
ԿԱՐԻՃՆԵՐ
Այսօր լավ կլինի` չփորձեք ձեր սիրելիին որեւէ բան սովորեցնել: Դժվար, թե դա ձեզ մոտ ստացվի: Ավելի լավ կլինի հետեւեք նրա գործողություններին եւ ոգեւորեք նրան:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր կցանկանաք զգալ, որ սիրելիի հետ ձեր հարաբերությունները կայուն են եւ ապահով: Սակայն դա այդպես չէ: Կամ էլ կայունության մասին ձեր պատկերացումներն այլ են:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Ձեր սիրելին այսօր ձեզանից չի ակնկալի նրբություն, ուշադրություն կամ սիրո խոստովանություններ: Նրա համար բավական կլինի այն, որ դուք իրեն լսեք:
ՋՐՀՈՍՆԵՐ
Հնարավոր է` այսօր հանդիպեք այն մարդկանց, որոնք անցյալում իրենց ազդեցությունն են ունեցել ձեր անձնական կյանքի վրա: Նրանք կարող են այժմ նաեւ ազդել ձեր ներկայիս սիրային հարաբերությունների վրա։
ՁԿՆԵՐ
Եթե այսօր ձեր սիրելին փորձի ձեզ նեղացնլ, ձեզ կսկսի պաշտպանել այնպիի մեկը, որի մասին անգամ չէիք կարող մտածել: