Ավստրալիայի բնակիչը մեկ միլիոն դոլար է ծախսել ճապոնական ոճով տան դիզայնի համար

16:05   23 հունիսի, 2017

Ավստրալիայի Քվինսլենդ նահանգի բնակիչ Սթիվ Մինոնը մեկ միլիոն դոլար է ծախսել ճապոնական ոճով տան դիզայնի համար։

Սթիվը ճապոնական մշակույթի մեծ երկրպագու է։ Գովազդային գործակալությունում աշխատող տղամարды հեռացել է աշխատանքից՝ ասիական խոհանոցի սեփական ռեստորանը բացելու համար։

Հետո Սթիվը մի փոքր հողակտոր է գնել եւ իր երազանքների տունը կառուցելու համար հրավիրել ճապոնացի դիզայներ Իո Շիմադային։

Տունը կառուցված է ըստ X լատինական տառի սխեմայի։ Ամեն ինչում արտացոլված է ճապոնական մինիմալիզմը՝ կահույքի քանակից սկսած, օրիգամիի ոճով առաստաղից եւ թափանցիկ լոգարանով վերջացրած։

«Ես կարծում եմ, որ եթե աշխարհում որեւէ մի մշակույթ ցուցադրում է պարզություն եւ մինիմալիզմ, ապա խոսքը ճապոնական մշակույթի մասին է։ Այդ պատճառով Ճապոնիայի հետ կապված ամեն ինչ մաքուր է եւ էլեգանտ։ Տանն ամեն ինչ իր տեղում է, ավելորդ ոչինչ չկա, ամեն ինչ պարզ է արված։ Ես եւ իմ գործընկեր Ջոնին այն անվանում ենք «X-ի ոճով տուն»։ Շիմադան շատ հարմավետ տուն է կառուցել»,-ասել է Սթիվը։

Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ Foxtel



© NEWS.am STYLE