Ջեյ Լոն, Քլունին, էլթոն Ջոնը, Թանկյանն ու այլ աստղեր՝ հանուն Քրիս Քորնելի երազանքի

14:07   23 հունիսի, 2017

Համաշխարհային աստղերը միավորվել են՝ հանուն Քրիս Քորնելի երազանքի իրականացման։ YouTube-ում Սերժ Թանկյանի, Ջենիֆեր Լոպեսի, Թոմ Հենքսի, Ջորջ Քլունիի, էլթոն Ջոնի, Ֆարել Ուիլյամսի, Շերի եւ այլ հայտնի աստղերի մասնակցությամբ հոլովակ է հրապարակվել, որը կոչվում է Keep The Promise for Chris Cornell։

Տեսաուղերձում հայտնի մարդիկ կոչ են անում պահել խոստումը՝ օգնելու փախստականներին եւ կարիքի մեջ գտնվող երեխաներին։

Հիշեցնենք, որ Քրիս Քորնելը հանդիսանում է Հայոց Ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմի սաունդթրեքի հեղինակը։ Նա որոշել էր  ֆիլմի համանուն երգից ստացված ողջ հասույթը տրամադրել կարիքավորներին, սակայն անավարտ թողեց այդ գաղափարը՝ այս տարվա մայիսին վերջ դնելով իր կյանքին։



© NEWS.am STYLE