Քիմ Քարդաշյանը Ժաքլին Քենեդիի Cartier ժամացույցը ձեռք է բերել 380 հազար դոլարով

14:22   23 հունիսի, 2017

Քիմ Քարդաշյանը Ժաքլին Քենեդիի Cartier ժամացույցը ձեռք է բերել 380 հազար դոլարով, հայտնում է TMZ-ը: 

Christie's աճուրդում ԱՄՆ լենգենդար առաջին տիկնոջ Cartier ձեռքի ժամացույցը վաճառքի էր դրվել 120 հազար դոլարով, սակայն վաճառվեց 380 հազարով: Գնորդն իր անունը չի հրապարակել, սակայն նշված պորտալի թղթակիցներին հայտնի է դարձել, որ գնորդը Քիմ Քարդաշյանն է:

Ջեքին այս ժամացույցը նվեր էր ստացել նախագահ Ջոն Քենեդու սպանությունից մի քանի ամիս առաջ: Դրա վրա փորագված է` «Փետրվար 23. 1963»:

Քիմն աճուրդում նաեւ նկար է գնել, որը Ժաքլինն է նկարել, եւ որի վրա պատկերված է Սթաս Ռաձիվիլը:



© NEWS.am STYLE