Ինչպես էր VARDA-ն 18 տարեկանում փորձում կրկնօրինակել Սինդի Քրոուֆորդին (ֆոտո)

17:07   23 հունիսի, 2017

Տաղանդավոր պարուհի VARDA-ն ցույց է տվել, թե ինչպիսին էր 18 տարեկանում։

Instagram-ի իր էջում հայուհին արխիվային լուսանկար է հրապարակել, որտեղ փորձում է նմանակել Սինդի Քրոոֆորդին։

«Այս լուսանկարում ես 18 տարեկան եմ։ Այն շրջանը, երբ իմ ձեռքում հայտնվեց ունելին։ Եւ, կարծես, ես փորձում էի կրկնօրինակել իմ սիրելի մոդել @cindycrawford-ի կեցվածքը», - լուսանկարը մակագրել է պարուհին։

Հիշեցնենք, որ գարնանը Ալյոնա Վոդոնաեւայի շոուի ժամանակ հայուհին պատմել էր, թե ինչպես է հայտնվել pole-dance-ում:
«Pole-dance-ում ես մի փոքր պատահական հայտնվեցի՝ 15 տարեկանում: Այդ ժամանակ դա կոչվում էր մերկապար, բայց pole-dance-ը մաքուր ակրոբատիկա է, ոչ թե մերկապար: Տանը գիտեին, որ ես պարում եմ, բայց գիտեին նաեւ, որ չեմ մերկանում: Pole-dance-ը վուլգար չէ, այնտեղ կա, իհարկե, սեքսուալություն, բայց այն համապատասխանում է պարի կոնցեպտին: 15 տարեկանից ես սկսեցի առանձին ապրել, իսկ հետո դարձա pole-dance-ի Ուկրաինայի, ապա՝ Ռուսաստանի չեմպիոն: Սկզբում ինձ դժվար էր, քարկոծվում էի ամեն կողմից, բայց հետո կարողացա նվաճել իմ ժողովրդի եւ մյուսների սերն ու համակրանքը»,- նշել էր արտիստուհին:



© NEWS.am STYLE