Պլաստիկ վիրահատությունների համար 40 հազար դոլար ծախսած մոդելը տղամարդկանց համոզում է լքել կանանց

17:29   23 հունիսի, 2017

Պլաստիկ վիրահատությունների համար 40 հազար դոլար ծախսած մոդելը տղամարդկանց համոզում է լքել կանանց՝ հանուն իրեն։ Խոսքն Անգլիայում բնակվող Վիկտորյա Ուայլդի մասին է, որը վստահեցնում է, թե Եվրոպայում ամենամեծ կրծքի տիրուհին է։

Mirror-ը գրում է, որ պլաստիկ վիրահատությունները 30-ամյա աղջկան «սեքս տիկնիկի» են վերածել, բայց դա Վիկտորյային չի խանգարում իր միկրոբլոգներում տղամարդկանց համոզել հանուն իրեն լքել կանանց։
«Թող կնոջդ եւ աստվածացրու ինձ», - համոզում է աղջիկը։

Հետեւորդներից ոմանք կատակով հայտարարել են, թե, տեսնելով աղջկա լուսանկարը, ամուսնալուծության համար փաստաթղթեր են պատրաստում։
Վիկտորյան վստահեցնում է, որ ավելի շատ գումար է մտադիր ծախսել պլաստիկ վիրահատությունների համար։

«Ինձ դուր է գալիս, որ փողոցում մարդիկ մշտապես ինձ են նայում։ Ես հոգեկան հիվանդ չեմ, ես նորմալ մանկություն եմ ունեցել, ապրել եմ գյուղում, եղել եմ նիհար շիկահեր եւ ինձ Բարբի են անվանել։ Բայց ինձ դուր չի եկել իմ փոքրիկ կուրծքը։ 25 տարեկանում ես հանդիպեցի իտալացի գործարարի, որն օգնեց ինձ իրակացնել կուրծքը մեծացնելու առաջին վիրահատությունը։ Այսօր ես իրական սեքս տիկնիկ եմ դարձել»,-նշել է աղջիկը։



© NEWS.am STYLE