«Հարսնացուն Հյուսիսից». մի քանի փաստ` Վիկտորյա Լոպիրյովայի մասին

11:05   24 հունիսի, 2017

Եթե Հայաստանում մինչեւ վերջերս Վիկտորյա Լոպիրյովա անունը հայտնի էր ոչ այնքան լայն զանգվածների, ապա ռուս մոդելի հրապարակած լուսանկարները Հենրիխ Մխիթարյանի հետ շատերին ստիպեցին աղջկա մասին տեղեկություններ որոնել...

Իհարկե, սոցցանցերի օգտատերերն անմիջապես սիրային կապ վերագրեցին աստղերին, ու քանի դեռ նրանցից որեւէ մեկը պաշտոնապես չի մանրամասնել հանդիպման պատճառները, NEWS.am STYLE-ը որոշել է հասկանալ՝ ով է մեր հավանական «հարսնացուն Հյուսիսից» :)))

Եվ այսպես, Վիկտորյա Լոպիրյովան հայտնի դարձավ՝ 2003 թվականին նվաճելով «Միսս Ռուսաստան» տիտղոսը։

Աղջիկը ծնվել է 1983 թվականին՝ Դոնի Ռոստովում։ Տարբեր տարիներին մասնակցել է գեղեցկության մրցույթների, բայց հաղթել միայն մեկում, եւ դա բազում դռներ է բացել նրա առջեւ։ Հաղթանակից հետո Վիկտորյային առաջարկեցին հաղորդում վարել Travel channel ալիքով։

2007 թվականին նա սկսեց վարել НТВ-ի «Футбольная ночь» հաղորդաշարը, ապա՝ 2009-ին,  Post TV-ի «Реальный спорт»-ը։ Աշխատել է նաեւ МУЗ-ТВ հեռուստաընկերությունում։
Ինչ վերաբերում է անձնականին, ապա 33-ամյա գեղեցկուհին ժամանակին հանդիպել է ռուս հայտնի երգիչ Վլադ Տոպալովի հետ։

Վլադ Տոպալովի հետ

2012-ին հայտնի դարձավ Վիկտորյայի եւ ֆուտբոլիստ Ֆյոդր Սմոլովի սիրավեպի մասին։ Կարճ ժամանակ անց՝ 2013-ին, զույգը նշանվեց, ապա՝ ամուսնացավ։

Ֆյոդր Սմոլովի հետ

Սակայն նրանց ամուսնությունը կարճ տեւեց։ Զույգը բաժանվեց 2015 թվականին։

Վերջերս Վիկտորյան մասնակցել է Կոնֆեդերացիայի գավաթի վիճակահանությանը (նա Ֆուտբոլի՝ 2018թ. աշխարհի առաջնության դեսպան է նշանակվել), որի ընթացքում հարցազրույց է տվել «Спорт-Экспресс» -ի լրագրողին։ Վերջինս հետաքրքրվել է աղջկա անձնական կյանքով, ինչին ի պատասխան մոդելն ասել է. «Ես արդեն հանդիպել եմ իմ արքայազնին»։

Հետաքրքիր է՝ ու՞մ է նա նկատի ունեցել...



© NEWS.am STYLE