Մաքսիմ Գալկինը զվարճալի տեսագրություն է հրապարակել՝ 68-ամյա Ալլա Պուգաչովայի եւ 63-ամյա Լայմա Վայկուլեի մասնակցությամբ

10:10   24 հունիսի, 2017

Մաքսիմ Գալկինը շարունակում է ուրախացնել Instagram-ի իր հետեւորդներին՝ Յուրմալայում հանգստից լուսանկարներ եւ տեսագրություններ հրապարակելով, որտեղ շոումենը կնոջ՝ Ալլա Պուգաչովայի, եւ երեխաների՝ Գարիի ու Լիզայի հետ է։

Ավելի վաղ Մաքսիմն արդեն հրապարակել էր նախ լողափում 68-ամյա Պուգաչովայի լուսանկարը, ապա ընտանեկան լուսանկար՝ կրկին լողափում։

Մաքսիմի վերջին հրապարակումը տեսագրությունն է, որտեղ զվարճանում են Ալլա Պուգաչովան եւ 63-ամյա Լայմա Վայկուլեն։

A post shared by Максим Галкин | Official (@maxgalkinru) on

Տեսագրությունում Ալլան եւ Լայման հումորային «ներկայացում են խաղում»՝ նվիրված Լիգո տոնին։

Լիգո ամենամյա տոնը Լատվիայում ամենասիրելի տոներից է։ Այն նշում են հունիսի 23-24-ին։ Տոնը կապված է Արեւի եւ պտղաբերության պաշտամունքի, ինչպես նաեւ՝ ամառային արեւահավասարի հետ։



© NEWS.am STYLE