Նոր սիրավե՞պ. 49-ամյա Պամելա Անդերսոնը՝ 31-ամյա ֆուտբոլիստ Ադիլ Ռամիի հետ

11:31   24 հունիսի, 2017

Պամելա Անդերսոնը նոր սիրավեպ է սկսել։ Չնայած «Մալիբուի փրկարարներին» ֆիլմի աստղին հարաբերություններ էին վերագրում Ջուլիան Ասանժի հետ, ամենայն հավանականությամբ, նա այլ նախընտրություններ ունի։

49-ամյա դերասանուհին Սեն Թրոփում հանգստանում է 19-ամյա որդու՝ Դիլանի հետ։ Նրան ընկերակցում է նաեւ Ֆրանսիայի հավաքականի 31-ամյա ֆուտբոլիստ Ադիլ Ռամին, որի հետ Պամելային նկատել են Սեն Թրոփում։

Նախ զույգին նկատել են քաղաքի փողոցներում։

Հետո Պեմը լողափ է գնացել, որտեղ զբոսնելու է տարել իր շանը։

Անդերսոնի եւ Ադիլի միջեւ սիրավեպի մասին լուրերը սկսել են պտտվել, երբ օրեր առաջ Ֆրանսիայի Նիս քաղաքում երեկույթներից մեկի ժամանակ Պամելան եւ Ռամին միեւնույն սեղանի շուրջ էին նստել։


Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ Coleman-Ryner



© NEWS.am STYLE