Անժելա Սարաֆյանը ներկայացել է նոր կեպարով

12:32   24 հունիսի, 2017

Անժելա Սարաֆյանն Instagram -ի իր էջում եւ-սպիտակ լուսանկար է հրապարակել, որում նա անցյալ դարի 50-60-ական թվականների ոճով է։

«Հին դպրոց», - մակագրել է լուսանկարը 33-ամյա դերասանուհին։

Հիշեցնենք, որ մայիսի սկզբում Անժելան պատմեց, թե ինչպես է հայազգի քահանան Իսպանիայում «Խոստումը» ֆիլմի նկարահանումների ժամանակ ամուսնացրել իրեն եւ Օսկար Այզեքին։
«Քահանան իրական էր, որը Հայաստանից էր եկել Իսպանիա։ էջմիածնում՝ Հայաստանի ամենահին քաղաքներից մեկում, երեք քույր եկեղեցիներ կան, դրանցից մեկում է նա ձեռնադրվել։ Նկարահանումների ժամանակ նա մեզ իրականում ամուսնացրեց՝ իրական հայկական աղոթքով, որը նրանք հնչեցնում են ցանկացած հայկական ավանդական հարսանիքի ժամանակ։ Այդ աղոթքները կարդում էին դեռեւս 1915 թվականին, եւ դրանք կան մինչ օրս։ Ի վերջո, քահանան ասաց մեզ. «Ես պետք է ձեզ բաժանեմ, քանի որ Աստծո առաջ դուք ամուսնացած եք»»,- պատմել է դերասանուհին։



© NEWS.am STYLE