Պավել Վոլյայի կինը՝ սեքսի եւ օրգազմ ձեւացնելու մասին

13:09   24 հունիսի, 2017

Comedy Club-ի հաղորդավար Պավել Վոլյայի կինը՝ հայտնի սպորտսմեն եւ հաղորդավարուհի Լյայսան Ուտյաշեւան, մասնակցել է Love Radio-ի «Եղե՞լ է, թե՞ չի եղել» խաղին, որին հաճախ են ներկա լինում ռուս հայտնիները։
Այդ խաղում հյուրերն անկեղծանում են։ Խաղի կանոնները խախտելու պարագայում պետք է առանց շաքարավազի կիտրոն ուտել։
Շոուի ընթացքում պարզ դարձավ, որ Ուտյաշեւան սիրո մեջ ու կենցաղում իսկական գանձ է, ով չի նյարդայնացնում իր սիրեցյալին ու պատրաստ է փորձարկումների։
Պետք է նշել, որ նա երբեք մերկ չի լուսանկարվել։ Պարզ է դարձել նաեւ, որ Լյայսանը երբեք չի խանդել իր ամուսնուն։ Երբեք օրգազմ չի ձեւացրել։ Պարողներից ոչ ոքի հետ սիրախաղ չի սկսել։ Փոխարենը՝ մեծերի համար նախատեսված խանութից ինչ-որ բան է գնել։ Նա խնդրել է, որպեսզի իրեն չապտակեն եւ Պավել Վոլյայի համար մերկապար է պարել։

Публикация от Ляйсан Утяшева/Liasan (@liasanutiasheva)


Ուտյաշեւան դերային խաղեր է փորձել, սակայն հասարակական վայրում սեքսով չի զբաղվել։ Հաղորդավարուհին խոստովանել է, որ զղջացել է իր առաջին սեքսուալ փորձի համար։ Նա ամենաշատը ծիծաղել է անկողնում մարմնարզությունների վերաբերյալ հարցի վրա։ «Իհարկե եղել է»,-կարմրելով բացականչել է նա։
Շոումենի կինը հաստատել է, որ դատարկ տեղը հիստերիա չի բարձրացրել։ Խանութում ոչինչ չի գողացել։ Instagram-ում իր like-երը չի ջնջել։ Ցանցահենային կայքերից ոչինչ չի ներբեռնել։ Մի անգամ փախել է ժամադրությունից։ Գիշերն արթնացել է ուտելու համար։



© NEWS.am STYLE