41-ամյա կինը Թայվանից 18 տարեկանի տեսք ունի (ֆոտո)

14:35   24 հունիսի, 2017

Թայվանում բնակվող 41-ամյա կինն իր արտաքին տեսքով ցնցել է համացանցը։ indy100.com-ը գրում է, որ Լուրե Ցյուին հեշտությամբ կարելի է երիտասարդ ուսանողուհի համարել։

Նրա երիտասարդության գաղտնիքը բուսական սննդակարգն է եւ սննդային հավելումները, ներառյալ՝ C վիտամին եւ կոլագեն՝ փայլուն մաշկի համար։

Ամեն օր Ցյուն շատ ջուր է խմում։ Բացի այդ, նա խուսափում է գազավորված ըմպելիքներից եւ առավոտյան միայն մեկ գավաթ սուրճ խմում։

Սակայն կնոջ վրա ազդել է նաեւ գենետիկան։
Լուրեի քույրը՝ 35-ամյա Շերոնը, դերասանուհի է։ Նա նույնպես իր տարիքից շատ ավելի երիտասարդ տեսք ունի։

Քույրերը հանրաճանչ դարձան 2015 թվականին, երբ նրանք մասնակցեցին չինական հեռուստաշոուին։ Դրանից հետո սոցկայքերի նրանց էջերը աննախադեպ քանակությամբ հետեւորդներ եւ like-եր հավաքեցին։



© NEWS.am STYLE