ԱՄՆ-ում «Գահերի խաղ»-ի ոճով բար են բացել

15:31   24 հունիսի, 2017

Հուլիսի 16-ին «Գահերի խաղը» սերիալի 7-րդ եթերաշրջանի պրեմիերան է։ Հանրաճանաչություն բառը մեղմ է նկարագրում սերիալի հռչակը, քանի որ ֆիլմը դարձել է շատ շատերի կուռքը։

Այսպես, օրինակ, Վաշինգթոնում Drink Company ընկերությունը թեմատիկ pop-up բար է բացել՝ «Գահերի խաղի ոճով»։

Forbes-ը գրում է, որ նոր վայրը հիշեցնում է Վեսթերոս եւ Էսոս թագավորությունները։

Ոճավորման համար գաղափարի հեղինակները դիզայներների եւ կամավորների են հրավիրել։ Իրենց ավանդն են ներդրել նաեւ թատրոնները՝ տրամադրելով դեկորացիայի մի մասը։

Մատուցվող ըմպելիքները եւս թեմատիկ են։ Առկա են «Հիշողություններ Հյուսիսի մասին», «Դրակարիս», «Խայտառակություն» ըմպելիքները։

Հաստատության բացումը նվիրված է սերիալի 7-րդ եթերաշրջանի թողարկմանը եւ արդեն ամռան վերջին այն կփակվի:



© NEWS.am STYLE