Սուպերմոդել Բելլա Հադիդը՝ Փարիզի փողոցներում

20:31   24 հունիսի, 2017

Փարիզում տեղի կունենա Fashion Week Extravaganza շոուն, որտեղ բեմահարթակում կլինի նաեւ Բելլա Հադիդը։ Հակառակ պարագայում՝ ի՞նչ է անում 20-ամյա մոդելը Փարիզում։
Ֆրանսիացի պապարացիները Բելլային նկատել են քաղաքի շքեղ հյուրանոցներից մեկից դուրս գալիս։

Նկատելի է, որ սեզոնի նորաձեւ թրենդը՝ երկար հյուսքերը, Բելլային եւս գայթակղել են։

Ի դեպ, Բելլան դարձել է Nike-ի դեմքը։

«Մանկուց ինձ համար երազանք էր աշխատելն այնպիսի նորաձեւության տների հետ՝ ինչպես Chanel-ը, Dior-ը եւ Fendi-ն են, քայլել Victoria's Secret Fashion Show-ի բեմում։ Այժմ իմ երազանքներն իրականություն դարձան, ես ինձ վստահ եմ զգում մոդելային բիզնեսում եւ գիտեմ՝ ինչ եմ ցանկանում։ Այժմ ես աշխատում են նաեւ Nike-ի հետ, դա եւս մանկության երազանք է, չէի կարծում, որ թե այն կիրականանա»,-ասել է Բելլան։
Ի դեպ, Փարիզի նորաձեւության շաբաթում Բելլան կներկայանա Dior ապրանքանիշի հավաքածուի հագուստներով։

Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ Splash



© NEWS.am STYLE