Ամառային դիետա. սննդակարգ՝ 7 օրվա համար

15:08   26 հունիսի, 2017

Ամառային այս դիետան տարբերվում է նրանով, որ դյուրին է հետեւել այս սննդակարգին, արագորեն զգալի արդյունք է տալիս, ճաշացանկում ներառում է տարբեր բնական մթերքներ:

5-օրյա դիետայի ճաշացանկ

Նախաճաշ. առանց շաքարավազի թեյ կամ սուրճ, թարմ վարունգով աղցան, կեֆիր, մեկ բանան:

2-րդ նախաճաշ. երկու նարինջ կամ թթու խնձոր:

Ճաշ. պահքի շչի՝ թարմ կաղամբով կամ կանաչ շչի՝ թրթնջուկով, կարելի է նաեւ անյուղ թթվասեր ավելացնել:

Հետճաշիկ. լոլիկով, վարունգով կամ բողկով աղցան, կարելի է բուսական յուղ ավելացնել:

Ընթրիք. 100-150 գրամ անյուղ կաթնաշոռ, մեկ բաժակ կեֆիր:

Կարելի է օրական 2 կտոր հաց ուտել: Արդյունքը՝ օրական 800 գրամից մինչեւ 1 կգ-ի կորուստ: Կարելի է դիետայի տեւողությունը հասցնել 10 օրվա:

 

Աղբյուրը՝ porahudet.ru



© NEWS.am STYLE