Հայաստանում գիրացած Ժաննա Լեւինան եւ Գարիկ Մարտիրոսյանը Թբիլիսիում են (ֆոտո)

11:01   25 հունիսի, 2017

Ահա եւ վերջ: Գարիկ Մարտիրոսյանն ու կինը՝ Ժաննա Լեւինան, լքեցին Հայաստանը:

Աստղային ընտանիքն այմժ Թբիլիսիում է, որտեղից Ժաննան իր Instagram-ում նոր լուսանկարներ է հրապարակում:

Այս անգամ սոցցանցի story բաժնում Գարիկ Մարտիրոսյանի կինը հումորային գրառում է արել.

«Հայաստան այցից հետո գիրք եմ գնել ինձ համար՝ «Հագուստ՝ գեր կանանց համար»»,- հրապարակած լուսանկարը մեկնաբանել է նա:

Ի դեպ, նշենք, որ Լեւինան Հայաստան գալուց հետո, անդրադառնալով հայկական ուտելիքներին, գրել էր.

«Տանձ է կախված, իսկ դրանում նստած է Ժաննան։ Եվս մի քանի օր հայկական ռեստորաններում, եւ Ժաննան նույնպես կդառնա տանձ»:



© NEWS.am STYLE