Քիմ Քարդաշյանն առաջարկել է իր դստեր շնիկին «Փոքրիկ Հիսուս» անվանել

10:03   26 հունիսի, 2017

Օրերս Քիմ Քարդաշյանի դուստրը՝ Նորթը, եւ Քորթնի Քարդաշյանի դուստրը՝ Պենելոպեն, երկու փոքրիկ շնիկներ են նվեր ստացել։

Պենելոպեն իր շնիկին անվանել է Honey («մեղր»), իսկ Նորթը դեռ չի որոշել՝ ինչպես անվանել իր շնիկին։ Գործին միջամտել է Քիմ Քարդաշյանը։

Ռեալիթի շոուի 36-ամյա աստղը այդ մասին հարցրել է Twitter-ի իր հետեւորդներին (53 մլն մարդ)։ Քիմն ինքը առաջարկել է հետեւյալ տարբերակները՝


«Փոքրիկ Հիսուս»

Peachy pop

«Սուշի»

«Գոլդի»։

Քիմը քվեարկություն է հայտարարել։ Օրվա ավարտին հայուհին կհաշվի ձայներն ու կհայտարարի Նորթ Ուեսթի նոր շնիկի անունը։



© NEWS.am STYLE