Բեյոնսե, Բլեք Չայնա, Սերենա Ուիլյամս. BET Awards-ի կարմիր գորգն ու հաղթողները

11:34   26 հունիսի, 2017

Լոս Անջելեսում կայացել է BET Awards 16-րդ մրցանակաբաշխությունը. պարգեւներ են շնորհվել աֆրոամերիկացի կատարողներին, մարզիկներին, դերասաններին՝ տարբեր ոլորտներում ձեռքբերումների համար:

Կարմիր գորգին հայտնվել են Ջեյմի Ֆոքսը՝ ընտանիքի հետ, Բլեք Չայնան՝ առանց Ռոբ Քարդաշյանի, Դաշա Պոլենկոն, Քուին Լաթիֆան, Ֆրենչ Մոնտանան, Ջադա Փինքեթ Սմիթը եւ այլ աստղեր:

Ջեյմի Ֆոքս

Ջադա Փինքեթ Սմիթը՝ Alexandre Vauthier-ից զգեստով

Դաշա Պոլենկո

Էմբեր Ռոուզ

Քուին Լաթիֆա

Բլեք Չայնա

Յարա Շահիդի

Ֆրենչ Մոնտանա

Ջասթին Սքայ

«Լավագույն R&B տղամարդ կատարող» է ճանաչվել Բրունո Մարսը, լավագույն հիփ-հոփ արտիստ՝ Քենդրիկ Լամարը: Սերենա Ուիլյամսը, որը չի մասնակցել արարողությանը, «Տարվա լավագույն մարզուհի» մրցանակին է արժանացել:

Բեյոնսեն հաղթել է երեք անվանակարգում՝ «Լավագույն R&B կատարող», «Լավագույն երգ» (Sorry), «Լավագույն ալբոմ»: Իհարկե, վերջերս ծննդաբերած Բեյոնսեն նույնպես ներկա չի եղել արարողությանը: Նրա փոխարեն մրցանակը ստացել են Քլոի եւ Հելլի Բեյլի քույրերը, որոնց պրոդյուսերն է Բեյոնսեն:

Իսկ ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբաման տեսաուղերձի միջոցով մրցանակ է «հանձնել» հիփ-հիփ արտիստ Chance the Rapper-ին, որը, քննադատների գնահատականներով, լավագույն արտիստ է ճանաչվել:

Աղբյուրը՝ vh1.com
Լուսանկարները՝ CNN-ի. Vh1.com-ի, REX-ի, Shutterstock-ի, Getty-ի, Splash-ի, WireImage-ի, AP-ի, PA-ի, EPA-ի, Broadcast-ի



© NEWS.am STYLE